2692 դիտում
19:56 20-03-2017
Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում՝ աշխարհի 11 երկրից
«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցել է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ֆորումի գլխավոր թեմաններն են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:
Ֆորումը վարում էր «Արցախակերտում» ՀԿ համանախագահ Արտակ Բեգլարյանը և մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
«Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Ստեփանակերտ) տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը ֆորումին ներկայացրել է արցախյան հակամարտության առաջացման պատճառները:
«Հարկավոր է օգնել Ադրբեջանի հանրությանը բուժվելու «Ալիևյան կլան» հիվանդությունից միջազգային դատարանի միջոցով, որտեղ կդատապարտվի նրանց կողմից սերունդների այնպիսի դաստիարակությունը, որի արդյունքում կտրում էին հայ կանանց, երեխաների գլուխները և ականջները»,-մասնավորապես ասել է Հ. Արզումանյանը և հիշեցրել, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով մեկ տարի առաջ զոհվել են ավելի քան 100 երիտասարդ հայ զինվորներ:
Ֆուրումին մասնակիցները հանդես են եկել իրենց հուզող հարցադրումներով, որոնք հիմնականում վերաբերվում էին հակամարտությանը և Արցախի ճանաչմանը, խոսել իրենց տպավորությունների մասին:
[url=http://artsakhpress.am/arm/news/63798/international-bloggers-forum-took-place-in--stepanakert.html]Artsakhpress.am[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1645 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1507 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան