211652_close_icon
views-count1892 դիտում article-date 17:50 19-03-2017

ARMTAB համակարգիչներ ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից

ՀՀ բնապահպանության նախարարությունում շարունակվում են նախարարության նյութատեխնիկական բազայի համալրման աշխատանքները: Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերին զուգահեռ նախարար Արծվիկ Մինասյանի նախաձեռնությամբ շարունակվում է նաև բնապահպանության նախարարության աշխատակազմի աշխատանքային պայմանների բարելավման, այդ թվում համակարգչային տեխնիկայով վերազինման գործընթացը: Մարտի 16-ին հերթական նվիրատվությունն է կատարվել Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության կողմից: ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք վարչություններ ստացել են Հայկական արտադրության ARMTAB համակարգիչներ, որոնք թե նախարարության գործակարգավարական խորհրդակցություններին, թե արտագնա հանդիպումներում առավել դյուրին կդարձնեն աշխատանքը: Հիշեցնենք, որ մինչ այս Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը համակարգիչներ և շինարարական վերանորոգումներ էր իրականացրել Բնապահպանության նախարարությունում: Ընկերակցությունն իր պատրաստակամությունն է հայտնել հետագայում նույնպես նախաձեռնել նմանատիպ նվիրատվություններ` նախարարության աշխատանքային պայմանների բարելավման և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարի բարեփոխումների ծրագրին աջակցելու նպատակով:

Նմանատիպ նյութեր