211652_close_icon
views-count3262 դիտում article-date 10:41 19-03-2017

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [/color] Թալինի, Արթիկի, Գյումրու, Սպիտակի, Արագածի, Սևանի, Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին տեղ-տեղ մերկասառույց է: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր