211652_close_icon

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Արտաշատում

views-count4810 դիտում article-date 19:20 18-03-2017
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի թիվ 3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1981 թ. ծնված Կարապետ Գ.-ն։ Նա 2016թ. սեպտեմբերի 17-ից ՌԴ Ստավրապոլի երկրամասի Ալեքսանդրովսկի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 115 հոդվածի /մարմնական վնասվածք/ 2-րդ մասով:

Նմանատիպ նյութեր