211652_close_icon
views-count6373 դիտում article-date 14:52 18-03-2017

Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ են. ՀՀ ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 14:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Վարդենյանց լեռնանցքը: Դժվարանցանելի են Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը: Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ: Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Ամասիա, Մարալիկ և Գյումրի քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր