211652_close_icon
views-count21413 դիտում article-date 22:12 17-03-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին

[color=#CC0000]Ուշադրություն Մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հատկապես լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են առատ տեղումներ ձյան տեսքով, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Հանրապետության տարածքում`[/color] Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ թաց ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև: 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 18-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 19-20-ը նույնքան կբարձրանա: [img]http://shamshyan.com/ups/images/0754570001489773056611182.jpg[/img] [color=#CC0000]Երևան քաղաքում՝[/color] Մարտի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 18-ի գիշերը, 19-ի ցերեկը, 20-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0728560001489773068125451.jpg[/img]

Նմանատիպ նյութեր