211652_close_icon
views-count1348 դիտում article-date 18:55 17-03-2017

Զբոսաշրջության պետական կոմիտեն պարզաբանում է լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ

Որոշ լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ կապված մարտի 14-16-ը Մոսկվայում տեղի ունեցած “Ճանապարհորդություն և զբոսաշրջություն” միջազգային ցուցահանդեսին Հայաստանի ներկայացված չլինելու վերաբերյալ: Մոսկվայում կայացած MITT 24-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական տաղավարի բացկայությունը պայմանավորված է եղել ցուցահանդեսի կազմակերպիչների քաղաքականացված դիրքորոշմամբ, որն արտահայտվել է Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջային արդյունքի որևէ հիշատակություն հայկական տաղավարում չներկայացնելու պահանջով: Ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն դիմել է ցուցահանդեսի կազմակերպիչներին` վերնայելու միակողմանիորեն ներկայացվող պայմանները, սակայն ի պատասխան ստացել է հայկական տաղավարը չեղյալ համարելու վերաբերյալ գրություն: Հայկական կողմին ներկայացվող պահանջներին զուգահեռ ադրբեջանական կողմի տաղավարում և գովազդատեղեկատվական նյութերում մեծ տեղ է հատկացվել Լեռնային Ղարաբաղին, որի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն կազմակերպիչներից: Հարցը ներկայացվել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն: ԶԼՄ-ներում շրջանառվող այն տեղեկությունը, թե ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել հայկական պատվիրակությունը զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորությամբ չի համապատասխանում իրականությանը: [b]ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտե[/b]

Նմանատիպ նյութեր