211652_close_icon
views-count7415 դիտում article-date 23:21 16-03-2017

Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր», Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածները և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը: [color=#CC0000]Երևան քաղաքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց ձորի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս, Սիսիան և «Մեղրիի սար» կոչվող տարածքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց, Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ մառախուղ:[/color] Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում բուք է: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր