211652_close_icon
views-count1089 դիտում article-date 20:47 16-03-2017

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Վայքի, Եղեգնաձորի, Սևանի, Մարալիկի, Դիլիջանի, Արթիկի, Ճամբարակի, Նաիրիի, Լոռու, Ստեփանավանի, Գավառի, Մարտունու, Սպիտակի, Հրազդանի, Ապարանի, Թալինի, Աշոցքի, Գորիսի, Մեղրու, Սիսիանի, Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: [color=#CC0000]Մեղրու ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:[/color] Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր