[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է «Հաց բերողը»՝ Արթուր Սարգսյանը։
Նրան երեկ կեսգիշերին վիրահատել էին և վիճակը գնահատվում էր ծանր։ Արթուր Սարգսյանը մեղադրվում էր «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին գլխավոր դատախազությունը բավարարել էր մի խումբ պատգամավորների միջնորդությունը և«Հաց բերողն» ազատ էր արձակվել կալանքից։