211652_close_icon
views-count6055 դիտում article-date 13:44 16-03-2017

Էլ երկար-բարակ չենք անում, «քըրթ» կտրելու ենք. Կարեն Կարապետյան

ՀՀ կառավարության նիստին այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարներին հանձնարարական էր տվել՝ ամփոփել ֆինանսական արդյունքները: «2017 թվականին նայենք, թե պլանային ի՞նչ ցուցանիշներ են դնում իրենց առաջ, ո՞վ է ծրագիրը փոխում, ով է ավելի տրամաբանական ծրագիր տալիս։ Նյութերը պետք է, որ ամփոփված լինեին, աշխատանքներն ավարտել ե՞ք»,- հարցրեց վարչապետը: Աշոտ Մարկոսյանը նշեց, որ հանձնարականի ժամկետն այսօր է ավարտվում, բայց ամփոփել են գործադիր մարմինների եղած առաջարկությունները, դրան ավելացրել են իրենց առաջարկությունները, որտեղ վարչապետի բարձրացրած հարցերի պատասխանները ամբողջությամբ ընդգրկված են: Կարեն Կարապետյանը նշեց, որ այդ դեպքում մյուս շաբաթ խորհրդակցություն կանցկացնեն: «Այն, ինչ-որ անհույս է, տարեցտարի այպսես գլորվում է, վերացնում ենք: Էլ երկար-բարակ չենք անում, «քըրթ» կտրելու ենք: Այն, որ տարեցտարի գալիս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք սուբսիդավորում, որևիցե արդյունք չկա, բայց անձնակազմ է պահում և այլն»,- ասաց նա և նշեց, որ եթե հասկանում են, որ պետական բաժնեմաս ունեցող հիմնարկը կարող է փոփոխություն անել, պետք է տալ այդ շանսը։

Նմանատիպ նյութեր