«Հանված աղջի՞կ եք ուզում նկարեք». միջադեպ և հարձակում «Ելքի» ընտրարշավի ընթացքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
Նոր Նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի` «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի մոտ դպրոցի աշխատակիցների և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև միջադեպ է տեղի ունեցել:
Նիկոլ Փաշինյանին թույլ չէին տալիս մուտք գործել մարզադպրոց` պատճառաբանելով, թե դպրոցում արգելված է քարոզչությամբ զբաղվելը:
Սակայն տեսախցիկները ֆիքսեցին, որ սպորտդպրոցի նախասրահում տեղադրված էր «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը:
Երբ Նիկոլ Փաշինյանը ցույց տվեց, որ ինքը ՀՀ ԱԺ պատգամավոր է և մինչ նրանց մուտք գործելը, մի միջին տարիքի կին Մամոյանի պաստառը ձեռքին վազեց ու թաքցրեց այն:
Մարզադպրոցի աշխատակիցները հարձակվեցին «Ելքի» կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանի, լրագրողների վրա: Մարզադպրոցի ներսում, պարզվում է, գործում է «Lady Zone», երբ փորձում էին լրագրողները նկարել, թե որտեղ են պահել պաստառը, կրկին մարզադպրոցի աշխատակիցները ագրեսիվ կերպով հարձակվեցին նրանց վրա. «Էդտեղ աղջկերք են պարապում, հանված աղջի՞կ ես ուզում նկարես»:
Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2017/03/15/866183/]այստեղ[/url]