211652_close_icon

ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպում է ունեցել ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղարի առաջին տեղակալի հետ

views-count1877 դիտում article-date 17:37 15-03-2017
Մարտի 15-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի գործադիր քարտուղարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկուն և գործադիր կոմիտեի բաժնի վարիչ Եվգենի Սլոբոդային, ովքեր Հայաստան են ժամանել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման համար ԱՊՀ դիտորդական առաքելության բացման նպատակով: Հանդիպման ընթացքում Վիկտոր Գումինսկին տեղեկացրեց այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են ԱՊՀ կողմից դիտորդական առաքելության աշխատանքների կազմակերպման համար։ ԱԳ փոխնախարարը ողջունեց ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակցությունը, ներկայացրեց ՀՀ քաղաքական համարգում տեղի ունենալիք փոփոխությունները, անդրադարձավ իրավական դաշտի վերափոխումներին:

Նմանատիպ նյութեր