211652_close_icon
views-count2278 դիտում article-date 16:14 15-03-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է. հրդեհավտանգ ժամանակաշրջան է սկսվում

Գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ հանրապետության անտառային և հարակից տարածքներում մեծացել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, ինչի մասին են վկայում նաև անտառային հրդեհների դեպքերը: Համայնքի սեփականություն հանդիսացող ցանքատարածքները բուսական մնացորդներից մաքրելու նպատակով բնակչության կողմից կատարվում են հրկիզումներ, որոնք հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հիշեցնում է, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում: Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական նշանակության հողերում հրդեհների կանխարգելման նպատակով, արգելվում է` 1/ Կրակ վառել 2/ Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել 3/ Յուղերով, բենզինով և դյուրավառ այլ հեղուկներով ներծծված լաթեր թողնել Հրդեհավտանգ ժամանակաշրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հրդեհաշիջման նպատակով պատրաստ վիճակում պետք է ունենալ հակահրդեհային սարքավորումներ ու սկզբնական հրդեհաշիջման միջոցներ (կրակմարիչներ, ջրով լի տարաներ, բահեր և այլն): Գյուղատնտեսական հողերում ծագած հրդեհների դեպքում, որոնք կարող են ներթափանցել անտառային տարածք, հողօգտագործողները պետք է անմիջապես ահազանգեն ՀՀ ԱԻՆ տեղական ստորաբաժանումներին, ինչպես նաև սեփական ուժերով միջոցներ ձեռնարկեն հրդեհի մարման համար` մինչև համապատասխան օգնության ժամանելը:

Նմանատիպ նյութեր