211652_close_icon
views-count3891 դիտում article-date 16:59 15-03-2017

Ստեփանակերտի աշակերտները հյուրընկալվել են Ե. Չարենցի անվան դպրոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում են Ստեփանակերտի դպրոցների աշակերտները: Արցախցի դպրոցականները հյուրընկալվել են Չարենցի անվան համար 67 հիմնական դպրոցում և ներկա գտնվել Չարենցի 120-ամյակի առթիվ դպրոցում կազմակերպված միջոցառմանը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ողջունելով Արցախի մայրաքաղաքից ժամանած հյուրերին, հատկանշել է աշակերտների փոխայցերի կարևորությունը, ինչն էլ ավելի է ամրապնդում ինչպես կրթական տարբեր ծրագրերով փոխգործակցությունը, այնպես էլ Երևանի և Ստեփանակերտի աշակերտների միջև ձևավորվող ընկերությունը: Ստեփանակերտի 13 դպրոցների լավագույն առաջադիմությամբ 31 աշակերտները մասնակցել են նաև կազմակերպված չարենցյան թեմայով վիկտորինային և ստացել խորհրդանշական նվերներ: Պատմելով իրենց տպավորությունների մասին՝ արցախցի դպրոցականները նշել են, որ տպավորված են այցից, Երևանի պատմամշակութային վայրեր այցելություններից և իրենց հետ կտանեն միայն լավ հիշողություններ: Երևանի քաղաքապետարան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր