211652_close_icon
views-count2090 դիտում article-date 17:49 15-03-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 14-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 14-ից 15-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը: Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման 3-ական դեպք: Բացահայտվել է գողության 20, խարդախության 4, կողոպուտի, յուրացման և կավատության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր