27935 դիտում
19:47 14-03-2017
Նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր կգործարկվեն. ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2017 թ. մարտի 20-ից գործարկվելու է Երևան քաղաքի Իսակովի պողոտայում (ԱՄՆ դեսպանատնից դեպի Սեբաստիա փողոց 200 մետր հեռավորության վրա) տեղադրված արագաչափ սարքը՝ 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 80 կմ/ժ է:
Նույն օրվանից գործարկվելու են Երևան քաղաքի Քրիստափորի-Սևանի փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները, իսկ Լենինգրադյան փողոցում տեղադրված արագաչափ սարքը կգործի նույն փողոցի թիվ 10 հասցեի հարակից ճանապարհահատվածում՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
3797 դիտում
13:19 17-09-2015
Սեպտեմբերի 22-ից կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր
2286 դիտում
13:21 12-11-2014
Նոյեմբերի 17-ից նոր արագաչափ սարքեր և տեսախցիկներ
2704 դիտում
17:02 21-04-2015
Ապրիլի 27-ից գործարկվելու են նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր
Այս բաժնից
508 դիտում
15:28 24-12-2024
Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն
925 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ