2319 դիտում
13:21 12-11-2014
Նոյեմբերի 17-ից նոր արագաչափ սարքեր և տեսախցիկներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և հանրապետության բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները.
1. ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարևանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
2. Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
3. Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկի տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2722 դիտում
17:02 21-04-2015
Ապրիլի 27-ից գործարկվելու են նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր
3830 դիտում
13:19 17-09-2015
Սեպտեմբերի 22-ից կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր
27968 դիտում
19:47 14-03-2017
Նոր տեսախցիկներ և արագաչափ սարքեր կգործարկվեն. ՃՈ
Այս բաժնից
427 դիտում
18:01 28-01-2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է GLOBSEC-ի նախագահի հետ
742 դիտում
16:37 28-01-2025
Ալիևը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն անվանել է թղթի կտոր և կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել