211652_close_icon
views-count3797 դիտում article-date 13:19 17-09-2015

Սեպտեմբերի 22-ից կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկներ և արագաչափ սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի սեպտեմբերի 22-ից գործարկվելու են հետևյալ խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները. [b]- Երևան քաղաքի Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Տերյան-Պուշկինի փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Շիրազ-Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Սեբաստիա-Ա. Վեգներ փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Մուրացան-Ռոստովյան փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Մարգարյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Նար-Դոսի-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկ, - Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի-Թբիլիսյան նրբանցք խաչմերուկ, - Երևան քաղաքի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկ:[/b] Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. [b]- Երևան քաղաքի Հալաբյան փողոց՝ Հալաբյան-Մարգարյան փողոցների խաչմերուկից Եղվարդի խճուղի ընկած ճանապարհահատված, 2 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, - Սյունիքի մարզի Գարհայք համայնքի վարչական տարածք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:[/b] Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր