Ավստրալիայում հանկարծակի հայտնված դելֆինը խանգարել է սերֆինգիստին «բռնել ալիքը»
Ավստրալիայի Թուիդ Հեդ քաղաքի լողափերից մեկում ջրից հանկարծակիորեն դուրս թռած դելֆինը ուղղակի թույլ չի տվել սերֆինգիստին պահը բռել ու կանգնել տախտակի վրա։
Պահը տեսագրել է ափի մոտ կանգնածներից մեկը և տեղադրել այն Facebook սոցցանցում։
5 օրում հոլովակը դիտել են 160,000 անգամ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է դելֆինը ցատկում ու ընկնում սերֆինգիստ Սեմ Յունի մեջքին։