27320 դիտում
11:10 14-03-2017
Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են պայմանագրային զինծառայողների ավտոմեքենաները, կան վիրավորներ
Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CF 470 համարանիշի և 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 35 ՕT 494 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ N զորամասի Բերդի զինվորական հոսպիտալ։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Բերդի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ տարբեր զորամասերում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Փաստի առթիվ Տավուշի ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
20:25 27-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (29.12.2024 թ․)