Նախարար Դավիթ Խուդաթյանին Վանաձորում նորանշանակ մարզպետն ու Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատարը դիմավորեցին բզկտված եռագույնների ներքո․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այցելել է Լոռու մարզ և մարզպետարանում աշխատակազմին է ներկայացրել Լոռու նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դ․ Խուդաթյանին դիմավորել են մարզպետ Ա․ Մկրտչյանը և Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը։
Դ․ Խուդաթյանը Լոռու մարզ այցելելիս անցել է Վանաձոր ցուցանակի մոտով, որի մոտ տեղադրված Հայաստանի խորհրդանիշները՝ երկու դրոշները, ամբողջովին քրքրված ու քայքայված էին։
Եթե Լոռու մարզպետը կարող է արդարանալ, որ ինքը նոր է, տեղյակ չէ դրոշների վատ վիճակից, ապա Ա․Փելեշյանը գոնե պետք է դրոշը փոխել տար։
Երբ Լոռու մարզպետը ՀՀ ՆԳՆ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն էր, Լոռու մարզում պարտադիր հետևողական էին եռագույն դրոշների հարցում․ եթե մի փոքր դրոշը պատառոտված էր լինում, ժամերի ընթացքում փոխարինվում էր նորով։
Ուզում ենք հավատալ, որ այժմ նոր մարզպետը նույնպես հետևողական կլինի, որպեսզի դրոշները միշտ լինեն կարգին վիճակում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։