32215 դիտում
19:22 26-08-2016
Տավուշի մարզում պայմանագրային զինծառայողը ГАЗ 66-ով անտառամիջյան ճանապարհին գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Ենոքավան գյուղի բնակիչ, 30-ամյա Վահրամ Օրդինյանը իր վարած ГАЗ 66 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ենոքավան գյուղի անտառամիջյան հատվածում դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Օրդինյանն ու ուղևորներ, նրա համագյուղացի՝ 54-ամյա Համլետ Վարդանյանը և Գետահովիտ գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի, դասակի հրամանատար Ղալթախչյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վ. Օրդինյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող և, ըստ տեղեկությունների՝ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ՀՀ քննչական կոմիտեի տվյալ տարածքի կայազորի քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9639 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին