211652_close_icon
views-count4675 դիտում article-date 19:35 13-03-2017

Ոստիկանությունը պարզաբանում է

Մարտի 12-ին տեղեկատվություն էինք տարածել, որ Վանաձոր քաղաքի երկու անչափահաս բնակիչներ՝ 2005 և 2006 թվականներին ծնված տղաներ, խաղալիս վնասել են Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառը: «Galatv.am»-ը իր հերթին հրապարակել է ԱՄՆ Հայդուկ հ/կ-ի հայտարարությունը, որը ապատեղեկատվություն է պարունակում: Մասնավորապես նշվում է, թե երեխաները, առանց ծնողներին տեղյակ պահելու, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, հինգ ժամ պահվել են բաժնում, անօրինական հարցաքննվել, նրանց ստիպել են հեռուստախցիկի առաջ հայտարարություն անել և այլն, և այլն: Իրականում անչափահասներից մեկը ներկայացել է հոր՝ Հ. Զոհրանյանի, մյուսը՝ եղբոր՝ Ս. Շահվերդյանի և ուսուցչուհի Ն. Սարգսյանի հետ: Նրանց ներկայանալու վերաբերյալ անչափահասների գործերով բաժանմունք ներկայացված անչափահասների հաշվառման մատյանի 10 և 11 հերթական համարների տակ համապատասխան գրառում է կատարվել ժամը 18-ին: Հաջորդ գրառումը՝ բաժանմունքից դուրս գալու վերաբերյալ, կատարվել է ժամը 19.10-ին: Իրողությունը սա է, իսկ մնացյալը ուռճացված պատմություն է: Հերթական անգամ զանգվածային լրատվության միջոցներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս կանխակալ տեղեկատվություն տարածելու և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից: Ներկայացնում ենք նաև երեխաներից մեկի մոր խոսքը՝ տեսանյութում: [b]ՀՀ ոստիկանություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր