Համացանցում հայտնվել են Samsung Galaxy S8 և S8 Plus-ի լուսանկարները
Համացանցում՝ Slashleaks.com կայքում, հրապարակվել են Samsung Galaxy S8 և S8 Plus-ի լուսանկարները, որոնց շնորհանդեսը սպասվում է Նյու Յորքում՝ մարտի 29-ին:
Լուսանկարներից երևում է, որ Always On նոր տեխնոլոգիայի շնորհիվ անջատած սմարթֆոնի էկրանին միշտ երևում են որոշ տվյալներ, օրինակ՝ ժամը:
Լուսանկարներում ներկայացված է նաև Samsung-ի չափսերը՝ iPhone 7 և 7 Plus մրցակից մոդելների համեմատ:
Սպասվում է, որ 12/8 փիքսելով Samsung Galaxy S8-ի արժեքը վաճառքի մեկնարկին կկազմի 700-800 դոլար: