Արգելափակվել է ավտոմեքենա․ օգնության են հասել փրկարարները
Մարտի 12-ին, ժամը 15:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի գերեզմանատան մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra» մակնիշի 35 AM 393 պետհամարանիշով ավտոմեքենան: