211652_close_icon
views-count14847 դիտում article-date 22:50 11-03-2017

Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, 12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: [img]http://shamshyan.com/ups/images/0035574001489252724927428.jpg[/img] Երևան քաղաքում՝ Մարտի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի գիշերը, 13-ի ցերեկը, 14-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև: Մարտի 12-ին հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: [img]http://shamshyan.com/ups/images/0225529001489252750254698.jpg[/img]

Նմանատիպ նյութեր