Արգելափակվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մարտի 11-ին, ժամը 14:19-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel Vectra մակնիշի 34 NO 344 և Mercedes C 180 մակնիշի 92 GV 092 պետհամարանիշներով ավտոմեքենաները (5 ուղևոր)։