Թեկնածուների մի մասի դեմքից երևում է, որ իրենց զոռով են ուղարկել. Հայկ Կիրակոսյան
Այսօր ընտրություններին մասնակցողների զգալի մասի դեմքից երևում է, որ նրանց զոռով են ուղարկել մասնակցելու: Այսպիսի տեսակետ հայտնեց «PR-ի զարգացման հայկական կենտրոնի» ղեկավար, PR խորհրդատու Հայկ Կիրակոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Կիրակոսյանի դիտարկմամբ՝ մեր քաղաքական գործիչները տրագեդիայի ժանրում բավականին առաջ են գնացել, լացելու խաղը իրենց մոտ առավել լավ է ստացվում:
PR խորհրդատուն նկատեց, որ այսօր քաղաքական ուժերը կիրառում են նույն տեխնոլոգիաները, որոնք բերում են նույն արդյունքների և, բախվելով հասարակության անտարբերությանը, հրահրում են կոնֆլիկտներ հանրության ուշադրությունը գրավելու համար: