2740 դիտում
14:23 26-09-2018
Չեն կարող կռվացնել ընդհանուր ճանապարհ ու մարտական ուղի անցած Ա. Սարգսյանին ու Ս. Միքայելյանին. Արա Կետիկյանը՝ ԵԿՄ նախագահի թեկնածուների մասի. tert.am
[url=https://www.tert.am/am/news/2018/09/26/Ketikyan/2802494]Tert.am[/url]-ի հետ զրույցում «Երկրապահ» կամավորականների միության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Արա Կետիկյանն անդրադառնում է ԵԿՄ արտահերթ համագումարին ընդառաջ ԵԿՄ նախագահի պաշտոնում «Ելք» խմբակցության պատգամավորներ Արամ Սարգսյանի ու Սասուն Միքայելյանի թեկնածությունների առաջադրմանը:
[b]-Պարո՛ն Կետիկյան, «Ժամանակ» թերթը գրել էր, որ ԵԿՄ արտահերթ համագումարին ընդառաջ առաջադրելով Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնում՝ ԵԿՄ այսպես կոչված՝ հակահեղափոխական թևը ցանկանում է կռվացնել Արամ Զ. Սարգսյանին և Սասուն Միքայելյանին:
[/b]
-Սասուն Միքայելյանին ու Արամ Սարգսյանին կռվացնել հնարավոր չէ, նրանք մարտական ընկերներ են, ճանապարհ են անցել:
[b]-Ճանապարհ են անցել, սակայն երկուսի թեկնածությունն էլ կա, ինչո՞ւ, երեկ նիստ չի՞ եղել, ու Սասուն Միքայելյանի թեկնածությունը չի՞ առաջադրվել: Այսինքն՝ ինչպե՞ս կարող է այդպես լինել:
[/b]
-Նորմալ է: Ամեն ինչ նորմալ է:
[b]-Այսինքն՝ ամեն ինչ նորմալ է, ինչպես քարոզարշավին կա մրցակցային պայքար և այլն, մի խոսքով՝ ինչպե՞ս քարոզարշավին:
[/b]
- Նորմալ, առողջ, մրցակցային, գաղափարական է ամեն ինչ, և որևէ անառողջ բան չի կարող լինել մարտական ճանապարհ անցած անձանց միջև:
[b]-Այնուամենայնիվ, ովքե՞ր են առաջադրել Սասուն Միքայելյանին:
[/b]
-Ուրիշ կազմակերպություններից, ոչ ԵԿՄ-ից, բայց էլի մեր մարտական ընկերները, օրինակ՝ Կոմանդոս, Վարդան Ավետիսյան:
[b]-Այսուհանդերձ, ԵԿՄ-ականների տրամադրություններն ինչպե՞ս են՝ Սասուն Միքայելյա՞նի, թե՞ Արամ Սարգսյանի կողմն են:
[/b]
-ԵԿՄ-ականներն իրենց կարծիքը հայտնել են, քննարկում կլինի, էլի կարծիքներ կլսեն:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2018/09/26/Ketikyan/2802494]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
09:56 14-11-2018
ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը պատգամավորի թեկածու է առաջադրվելու․ «Ժողովուրդ»
5854 դիտում
22:04 24-05-2016
Ցեխ և զրպարտություն մարտական դժվարին և պատվավոր ուղի անցած «ОМОН»-ի վետերանների հասցեին
Այս բաժնից
1279 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4738 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած