Արաբկիրում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները
Այսօր՝ մարտի 11-ին, ժամը 14:30-ի դրությամբ Արաբկիր համայնքում անհայտ անձանց կողմից ոչնչացվել են «Ծառուկյան» դաշինքի անդամ, թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Տիգրան Ուրիխանյանի ցուցապաստառները և վահանակները: Այս մասին հայտնեցին Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբից։
Թեկնածուի շտաբից ահազանգել են ոստիկանության Արաբկիրի բաժին:
«Մենք սա որակում ենք որպես մրցակիցների կողմից անպարկեշտ դրսևորում: Ոստիկանությունից ակնկալում ենք համարժեք միջոցների ձեռնարկում՝ բազմաթիվ տեսախցիկների առկայությամբ կատարվածի հրատապ բացահայտում»,-ասված է հայտարարության մեջ։