6574 դիտում
11:21 11-03-2017
Վարդան Այվազյանը 250 հազար դոլարով առանձնատուն է գնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության համամասնական և ռեյտինգային ցուցակներով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Այվազյանը նախորդ տարի 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նոր հայտարարագրում նշել է նաև, որ նախորդ տարի հետ է վերադարձվել իր 250 հազար դոլար արժողությամբ փոխառությունը:
Փոխառությունը սովորաբար լինում է կամ ավանդի, կամ տոկոսով տրամադրած գումարի ձևով, սակայն վերջին դեպքում դրա տոկոսները չեն կարող այնքան շատ լինել, քանի որ կհամարվի վաշխառություն:
2016 թվականի սկզբին Վարդան Այվազյանի դրամական միջոցները հետևյալ տեսքն են ունեցել՝ 12 միլիոն 900 հազար դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել են:
Ազգային ժողովի պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը կազմել է 8 միլիոն 260 հազար դրամ: Վարդան Այվազյանն ունի հողին ամրակայված 3 անշարժ գույք, Range Rover և Bentley ավտոմեքենաներ, երկու ընկերությունում էլ բաժնեմաս»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4086 դիտում
13:17 01-06-2017
Օբաման 8.1 մլն դոլարով առանձնատուն է գնել Վաշինգտոնում
5370 դիտում
09:54 09-07-2016
Կառավարությունը 4 հազար դոլարով 4 անիվ է ուզում գնել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
637 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1015 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1069 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան