slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կառավարությունը 4 հազար դոլարով 4 անիվ է ուզում գնել. «Հայկական ժամանակ»
211652_close_icon

Կառավարությունը 4 հազար դոլարով 4 անիվ է ուզում գնել. «Հայկական ժամանակ»

views-count5595 դիտում article-date 09:54 09-07-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ցանկանում է գնել ավտոմեքենայի 4 հատ անիվ, որոնցից յուրաքանչյուրն արժի 464.000 դրամ կամ 960 դոլար: Իսկ չորսը միասին արժեն 1,856,000 դրամ: Այսինքն, կառավարությունը ցանկանում է մոտ 4000 դոլարով գնել ընդամենը 4 անիվ: Այս տեղեկատվությունը դրված է ֆինանսների նախարարության պետական գնումների կայքում: Հիշեցնենք, որ ընդամենը 2 ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ծախսերի օպտիմալացման կամ ոչ արդյունավետ ծախսերի կրճատման արշավ սկսեց: Դա արվեց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ, որ բանակը համալրված չէր, օրինակ, համապատասխան լուսային, կապի կամ ազդանշանային սարքավորումներով: Հայտարարվեց, թե տնտեսումների նպատակով կկրճատվեն բազմաթիվ ծառայողական մեքենաներ, այնինչ արդյունքում կրճատվեցին ընդամենը առանց այդ էլ արդեն չշահագործվող, շարքից դուրս եկած մի քանի մեքենա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր