Օբաման 8.1 մլն դոլարով առանձնատուն է գնել Վաշինգտոնում
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշելը, առաձնատուն են գնել Վաշինգտոնի նորակառույց Քալորամա թաղամասում, գրում է The Washington Post արբերականը։
Ամուսիններն այն գնել են 8.1 մլն դոլարով։ Տունն ունի 8 ննջասենյակ և 10 սանհանգույց, ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 8000 քմ։
Օբամաները նախկինում նշված տանը վարձակալությամբ էին բնակվում, սակայն վերջերս որոշեցին գնել այն և բնակվել այնտեղ այնքան ժամանակ, մինչև որ իրենց կրտսեր դուստրը՝ Սաշան, կավարտի ուսումը դպրոցում։
Նույն թաղամասում՝ Օբամաների տան հարևանությամբ, 5.6 մլն դոլարով առանձնատուն է գնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը։