11679 դիտում
23:00 10-03-2017
Բրյուս Լիի մահը դժբախտ պատահար էր, ընդունած դեղամիջոցի գրգռական ռեակցիայի ու գլխուղեղի սուր այտուցվածության պատճառով
1973 թվականի մայիսի 10-ին Հոնգ Կոնգում «Վիշապի մուտքը» ֆիլմի կրկնօրինակման աշխատանքների ժամանակ Բրյուս Լին իրեն վատ է զգացել։ Նրան ուժեղ գլխացավող անմիջապես տեղափոխում են Հոնգ Կոնգի Մկրտչական Հոսպիտալ, որտեղ Լին ախտորոշվում է ուղեղի այտուցվածությամբով։ Բժիշկներն կարողանում են կրճատել այտուցը մաննիտոլի օգտագործումը։ Գլխացավն ու ուղեղի այտոցվածությունը կրկնվել են նաև Լիի մահվան օրը։
Բրյուս Լիի բարձր կարգավիճակն ու վաղաժամ վախճանը շատ վարկածների ու մեկնաբանությունների համար պարարտ հող ստեղծեցին․ Լիի մահը վերագրում էին թե՛ հանցավոր խմբերին, թե՛ ընտանիքն անիծելուն։
Դոնալդ Թիարը՝ դատական փորձագետ, ում հանձնարարել էր Սքոթլենդ Յարդը, եզրակացրել էր, որ Լիի մահը դժբախտ պատահար էր, ընդունած դեղամիջոցի գրգռական ռեակցիայի ու գլխուղեղի սուր այտուցվածության պատճառով։
Սկզբնական շրջանում կարծիք կար, որ Լիի օրգանիզմում հայտնաբերված կանեփը կարող էր մահվան պատճառ հանդիսանալ, սակայն Թիարը մերժել է դրանք․«անպատասխանատու և անիրատեսական կլիներ ենթադրել, որ կանեփն է եղել Լիի մայիսի 10-ի վատ ինքնազգացողության կամ հուլիսի 20-ի մահվան մեղավորը»։ Հոսպիտալում աշխատող բժիշկը նույնպես բացառել է կանեփի՝ մահվան պատճառ հադնիսանալը։
1975 թվականին Բրյուս Լիի ընկեր Չակ Նորիսը Լիի մահը վերագրել է մկանները հանգստացնող դեղամիջոցին, որը Լին ընդունում էր 1968 թվականից՝ ողնաշարի վնասվածքի պատճառով, ու մահվան գիշերը գլխացավի դեմ ընդունած դեղամիջոցին։
Նմանատիպ նյութեր
12496 դիտում
21:00 18-03-2016
Հետաքրքիր փաստեր Բրյուս Լիի մասին
5691 դիտում
14:48 05-06-2016
6-ամյա տղան ապշեցնում է Բրյուս Լիի հնարքների կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
6394 դիտում
21:30 20-07-2016
Բրյուս Լիի հուղարկավությունը վերածվեց սկզբում հոնկոնգյան, ապա ամբողջ ասիական սգի օրերի
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10525 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am