211652_close_icon
views-count33554 դիտում article-date 15:32 10-03-2017

Ոստիկանությունը փնտրում է անչափահաս երեխաներին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործող բացօթյա կայանատեղիում մուրացկանության դրդողին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության ծառայողների հետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչներ, 17-ամյա Վ. Մ.-ն, 9-ամյա Ս. Ա.-ն, 10-ամյա Կ. Ա.-ն և 14-ամյա Վ. Բ.-ն խաբեությամբ տեղափոխվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում գործող բացօթյա կայանատեղի, որտեղ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջիններս զբաղվել են մուրացկանությամբ և ենթարկվել աշխատանքային շահագործման։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն արդեն գիտեն շահագործող քաղաքացու ինքնությունը և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Պարզվել է նաև, որ երեխաների թիվն այսքանով չի սահմանափակվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր