1170 դիտում
10:36 18-06-2015
Վահան Բաբայանն իրավապահներին չի ներկայացրել իր խոստացած փաստերը` երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնելու և մուրացկանության տանելու առումով
«Ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի և նրա կուսակից՝ Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը: Հիշեցնենք, որ Վահան Բաբայանն Աժ-ում հայտարարել էր, թե երեխաներին մանկատներից «արենդայով» վերցնում են, դեղ են խմեցնում, որ չլացեն և փողոցներում գրկած մուրացկանություն են անում: ՀՀ ոստիկանությունը 2015թ.-ի հունիսի 8-ին որոշում է կայացրել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Այլ կերպ ասած, Վահան Բաբայանն իր խոստացած փաստերը չի ներկայացրել իրավապահներին և «Ժողովուրդ»-ի հետ զրույցում արդեն մեղմ տոնայնությամբ ասել, թե ինքն ընդամենը կարծիք է հայտնել: Եվ այսքանով պատմությունն ավարտվել է: Իսկ եթե որևէ շարքային քաղաքացի նման անհիմն հայտարարություն հնչեցներ, իրավապահները չէին խորշի սուտ մատնության համար նրան մեղադրանք առաջադրել, քանի որ չի կարելի քնից վեր կենալ և մարդկանց ծանր հանցագործություն կատարելու մեջ հանիրավի մեղադրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
15:23 18-06-2014
Ովքե՞ր են երեխաներին դրդում մուրացկանության. տեսանյութ
2640 դիտում
22:32 23-01-2015
Մուրացկանության հետ կապված խնդիրները, երեխաներին որպես գործիք օգտագործելու դեպքերը. Սուր անկյուն. տեսանյութ
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»