5514 դիտում
09:35 10-03-2017
Տեխզննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ հարուցված քրգործը արդեն դատարանում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։
Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, այս գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, որոնցից միայն մեկն է գտնվում կալանքի տակ՝ Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանը, որն էլ ծրագրել է հանցանքը՝ կազմակերպելով կեղծ կտրոններ տպագրելու գործընթացը։
Նկատենք, որ կեղծ կտրոնները վաճառվել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, և արդյունքում քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է ավելի քան 7.1 միլիոն դրամ։ Նշենք, որ այս գործը քննելու է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3262 դիտում
10:04 18-05-2016
Քոչարյանի առանձնատան ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրգործը կարճվել է. «Ժողովուրդ»
1151 դիտում
11:36 24-12-2015
Վարույթ է ընդունվել թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրգործը
Այս բաժնից
1030 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1252 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»