3065 դիտում
09:45 11-08-2016
Արթիկի քաղաքապետարանում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սև ամպեր են կուտակվել Արթիկի քաղաքապետարանի աշխատակիցների գլխին: «Ժողովուրդ»-ին հասած լուրերի համաձայն՝ նախօրեին իրավապահները խուզարկություն են կատարել Արթիկի քաղաքապետարանում, որտեղից առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր: Ըստ տարածված լուրերի` իրավապահները հայտնաբերել են բազմաթիվ քաղաքացիների տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ: Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնները քաղաքացիները, ըստ կարգի, ձեռք են բերում միայն բանկերից, սակայն ինչ-ինչ հանգամանքներում այդ կտրոնները հայտնաբերվել են քաղաքապետարանի աշխատասենյակներից մեկում: Ըստ պտտվող լուրերի՝ քաղաքապետարանում հայտնաբերված կեղծ փաստաթղթերի հիմքում կանգնած է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանի աներորդին, որը Արթիկի քաղաքապետարանի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետն է՝ Կարեն Բիչախչյանը:
«Ժողովուրդ»–ը փորձեց վերջինից պարզել, թե ինչ փաստաթղթեր են իրավապահները առգրավել, և թե ինչ կապ ունի նա քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնների հետ։ Կ. Բիչախչյանը պատասխանեց. «Նման տեղեկություն չունեմ, նման բան հայտնաբերել են, թե ոչ, և ես էլ կապ չունեմ դրա հետ։ Ինչ հարցով Դուք զանգահարել եք, դրա հետ կապ չունեմ, իսկ եթե կան մարդիկ, որ իմ անունը կապում են դրա հետ, թող փաստարկներ բերեն, այլ ոչ թե միայն անուն կապեն»։
Արթիկում տարածված լուրերի համաձայն՝ այս պատմության մեջ խառն է նաև պատգամավոր Պետոյանի վարորդը՝ Գևորգ անունով, որն առավել հայտնի է Բոքս մականունով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
5511 դիտում
09:35 10-03-2017
Տեխզննության կեղծ կտրոններ վաճառելու առթիվ հարուցված քրգործը արդեն դատարանում է. «Ժողովուրդ»
1210 դիտում
22:21 13-04-2023
Պատրաստել են կեղծ կտրոններ և վառելիք ստանալու նպատակով ներկայացրել բենզալցակայան․ Արցախի ՆԳՆ
Այս բաժնից
1246 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1090 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»