2258 դիտում
14:16 10-03-2017
Ռուսաստանի Վոլգոդոնսկ քաղաքում կանգնեցված է Խաղաղ ատոմի հուշարձան․ հետաքրքիր տեղեկություններ
Քանդակագործ Յուրի Ալեքսանդրովի հեղինակած հուշարձանը սկզբում տեղադրվել էր Ցիմլյանսկի «Վոլգոդոնսկ» օդանավակայանի առջևի հրապարակում 1981 թվականին։
Սակայն մի քանի ամիս անց հուշարձանը ստիպված էին տեղափոխել, քանի որ Ռոստովի մարզի գործկոմի նախագահ Մ. Իվանիցկուն Վոլգոդոնսկ կատարած այցելության ժամանակ թվացել էր, որ հուշարձանը շատ մեծ է կայարանամերձ հրապարակի և օդանավակայանի շենքի համեմատությամբ։ Որպես նոր տեղ ընտրվեց Կուրչատովի և Շինարարների պողոտաների խաչմերուկի շրջանաձև հատվածը, որտեղ էլ այն կանգնած է մինչ օրս։
Կոնստրուկցիայի հիմք են ատոմի էլեկտրոնների ոճավորված ուղեծիրները, որոնց վրա փաթաթված են խաղողի վազեր։ Հուշակոթողի վրայի խաղողի ողկույզները ստեղծում են լրացուցիչ խորհրդանշական կապ Ցիմլյանսկի հետ, որը հայտնի է գինեգործության ավանդույթներով։
Քաղաքը հայտնի է իր խաղողով և գինիներով, որոնք բազմիցս մրցանակներ են ստացել ցուցահանդեսներում։ Հուշարձանի պատվանդանն ունի թեք կողային պատեր։ Ըստ նախնական նախագծի` պատվանդանի ձևը նման է օդանավակայանի նավիգացիոն աշտարակներին և շենքի թեք պատերին։ Ալեքսանդրովի ներկայացրած ճարտարապետական կոմպոզիցիայի նախօրինակը առանց հապաղելու հաստատվել է Վոլգոդոնսկի մոնումենտալ-գեղարվեստական ձևավորման հայեցակարգը մշակող ստեղծագործական խմբի կողմից։
Հուշակոթողի մանրամասների` հիմնակմախքի, չժանգոտող պողպատից երեսապատվածքի և արույրե մասերի (խաղողի վազի և ողկույզների) պատրաստման պատվերը ստացել է «Ատոմմաշ» գործարանը։
Նմանատիպ նյութեր
3372 դիտում
22:01 07-02-2017
Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում կանգնեցված է «Կապիկների հուշարձան»․ հետաքրքիր տեղեկություններ
1359 դիտում
19:57 26-10-2015
ԱՄՆ-ն և Իսրայելը պաշտոնապես սկսում են խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը
2096 դիտում
11:34 06-10-2016
Ռուսաստանը դադարեցրել է խաղաղ ատոմի շուրջ ԱՄՆ-ի հետ գիտական համագործակցությունը
Այս բաժնից
2077 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1747 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2347 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի