2099 դիտում
11:34 06-10-2016
Ռուսաստանը դադարեցրել է խաղաղ ատոմի շուրջ ԱՄՆ-ի հետ գիտական համագործակցությունը
Մոսկվան դադարեցրել է Վաշինգտոնի հետ միջուկային ու էներգետիկական ոլորտներում գիտահետազոտական համատեղ աշխատանքները։
Ինչպես հաղորդում է BBC-ն, համապատասխան որոշումը տեղադրվել է ՌԴ կառավարության կայքում։
Ըստ 2013 թ-ին ստորագրված փաստաթղթի՝ խոսքը գնում է ԱՄՆ-ի հետ նշված բնագավառներում համատեղ հետազոտությունները դադարեցնելու մասին։ Նշված քայլի պատճառը ռուսական կողմն անվանել է ամերիկյան կողմից փաստաթղթի որոշ կետերի չկատարումն այն բանից հետո, երբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանվեցին։
Հայտարարության մեջ ասվում է. «2014 թվականի ապրիլին «Ռոսատոմ» կորպորացիայի կողմից նամակ է ստացվել ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարությունից, որում նշված է, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը պետք է դադարեցվի։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կանոնավոր երկարաձգումը, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում, պահանջում է համազդող քայլեր ամերիկյան կողմի նկատմամբ»։
Նշենք, որ համաձայնագիրը թույլ էր տալիս երկու երկրներին համատեղ աշխատել միջուկային ռեակտորների նախագծերի վրա՝ նվազեցնելու համար միջուկային տարածման ռիսկը։
Նմանատիպ նյութեր
1359 դիտում
19:57 26-10-2015
ԱՄՆ-ն և Իսրայելը պաշտոնապես սկսում են խաղաղ ատոմի ոլորտում համագործակցությունը
2258 դիտում
14:16 10-03-2017
Ռուսաստանի Վոլգոդոնսկ քաղաքում կանգնեցված է Խաղաղ ատոմի հուշարձան․ հետաքրքիր տեղեկություններ
1647 դիտում
11:19 15-07-2015
Ով դեմ է Իրանի հետ ատոմի հարցով համաձայնագրին, թող այլընտրանք առաջարկի. ԱՄՆ պետաքարտուղար
Այս բաժնից
931 դիտում
19:02 01-02-2025
ԱՄՆ-ն բարձրացնում է մաքսատուրքերը Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի համար. Սպիտակ տուն
1000 դիտում
18:15 01-02-2025
Լիբանանում հայ հոգևորական է զոհվել
946 դիտում
17:25 01-02-2025
Կրեմլի հետ «շատ լուրջ» քննարկում է ընթանում. Թրամփ