29963 դիտում
19:23 09-03-2017
30-ամյա երիտասարդի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկը դու ես
Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Վահե Փափախչյանը, ով երկու մանկահասակ երեխաների հայր է, երիկամների փոխպատվաստման կարիք ունի: Մայրը պատրաստ է ու կարող է միակ որդուն տալ իր երիկամը, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով չեն կարողանում կազմակերպել վիրահատությունը:
Մեզ հետ զրույցում Վահեի մայրը՝ տիկին Ամալյան, պատմեց, որ 2 տարի առաջ ինքը եւ որդին համապատասխան բոլոր հետազոտություններն անցել են, պարզվել է, որ ինքը կարող է դոնոր դառնալ. «Ես դիմեցի առողջապահության նախարարություն, նախարարը խոստացավ, որ վիրահատութան համար 6000 դոլլար գումար կտա, բայց միայն անալիզների համար 1 միլիոն երկու հարյուր հազար դրամ գումար է անհրաժեշտ, որը մեր ընտանիքը չունի»,-ասաց տիկին Ամալիան:
Իսկ այս ընթացքում 30-ամյա Վահեի վիճակը գնալով ավելի է վատանում: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել է 5 տարի առաջ: Այս տարիների ընթացքում Վահեն դիալեզ է ստացել, սակայն այլեւս անհնար է առանց ավելի լուրջ միջամտության. միակ տարբերակը երիկամի փոխպատվաստումն է. «5 տարի առաջ մյուս տղաս մահացավ երիկամների անբավարարությունից:
Բժիշկներն ասում էին, որ Վահեի առողջական խնդիրները ստրեսի հետեւանք են: Հիմա աղաչում եմ, որ ինձ օգնեն, գոնե փրկեմ էս մի տղայիս կյանքը, էն մեկինը չկարողացա, գոնե էս մեկինը փրկեմ… »,- լացակումած աղերսում է Վահեի մայրը:
Նշենք, որ Փափախչյանների ընտանիքն ապրում է Վահեի՝ հաշմանդամության 2-րդ կարգի համար տրվող 28.000 դրամ թոշակով ու երեխաների՝ 19.000 դրամ նպաստով:
Վահե Փափախչյանին օգնել ցանկացողները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել Հայբիզնեսբանկում բացված 110011435730100 հաշվեհամարին, կամ զանգահարել Վահեի մայրիկին՝ 093 70 37 72 եւ 077 58 53 17 հեռախոսահամարներին:
[b]
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ Վանաձոր [/b]
Նմանատիպ նյութեր
2300 դիտում
18:22 15-07-2015
Երիտասարդի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկը դու ես. ARTSAKHBLOG
116609 դիտում
21:59 30-09-2016
14-ամյա տղայի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկը դու ես
53068 դիտում
15:52 16-08-2019
21-ամյա երիտասարդ տղայի կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես
Այս բաժնից
730 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
712 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար