211652_close_icon
views-count2300 դիտում article-date 18:22 15-07-2015

Երիտասարդի կյանքը կախված է մեկ մարդուց և այդ մեկը դու ես. ARTSAKHBLOG

Հարգելի ընկերներ, հարազատներ և բարի մարդիկ... Մեր ընկերոջը՝ Վալերի Ղազարյանին (նույն ինքը Լյոկան) հարկավոր է շտապ վիրահատություն։ Մենք այդ առիթով այս ամսվա մեջ բարեգործական համերգ կկազմակերպենք նրան օգնելու համար։ Համերգի օրը կտեղեկացնենք ձեզ քիչ ուշ։ Նրա մոտ հայտնաբերվել է Артроз тазобедренного сустава коксартроз 3 степени. Նա նախ պետք է չորս սրսկում ընդունի, որից հետո պետք է կատարվի նաև ողնաշարի վիրահատություն։ Անալիզների արդյունքները կտեղադրենք քոմենթներում։ Վստահ լինելով, որ անտարբեր չեք մնա, բոլորիդ [url=http://artsakhblog.ru/index.php/2014-03-03-12-51-03/item/603-2015-07-13-19-56-34]ուզում եմ մի բան խնդրել[/url]։ Եթե ամեն մեկս 1 դոլար փոխանցենք նկարի վրա նշված հաշվեհամարին, ապա անգնահատելի և ահավոր մեծ չափով կկիսենք նրա բուժման համար պահանջվող 4.100.000 դրամ կազմող գումարը։ Վստահ եմ 1 դոլարը մեծ փող չէ, բայց ամեն մեկիս մի մի դոլարը նրան կօգնի նորից նորմալ քայլել։ Հավատում եմ բոլորով կհամախբվենք և կապացուցենք, որ մարդկային բարությունը և խիղճը ապրում է ամեն մեկիս սրտում, հոգում և առավել ևս վերաբերմունքում ու քայլերում։ Նախապես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կօգնեն գումարով և նաև բոլոր նրանց ովքեր, եթե չեն կարողանա գումարով օգնել՝ գոնե կտարածեն խնդրանքս իրենց ֆեյսբուքյան էջերով։ 1150006925130100 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ

Նմանատիպ նյութեր