3705 դիտում
20:25 09-03-2017
Ջենիֆեր Էնիսթոնը սկզբնական շրջանում աշխատել է մատուցողուհի և առաքիչ․ հետաքրքիր տեղեկություններ
Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է մի շարք գովազդային հոլովակներում, ինչպես նաև երաժշտական տեսահոլովակներում։ Դրանց շարքում կարելի է առանձնացնել Heineken գարեջրի և L'Oreal մազերի խնամքի միջոցների գովազդները։
Մոտ մեկ տարի շարունակ դերասանուհին աշխատել է իր նոր օծանելիքի վրա, որը թողարկվեց 2010 թ. հուլիսի 11-ին Լոնդոնում։ Նախապես որոշվել էր այն անվանել ՛՛Lolavie by Jennifer Aniston՛՛, սակայն համանման այլ օծանելիքի հետ չշփոթելու համար այն ի վերջո անվանեցին պարզապես Jennifer Aniston։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ջենիֆերը հայտարարել է, որ կցանկանար նաև տղամարդու օծանելիք թողարկել։
2007 թվականից նա աշխատում է SmartWater ըմպելիքի գովազդային արշավներում։
Էնիսթոնը ՛՛Friends of El Faro՛՛ կազմակերպության հովանավորներից է. կազմակերպությունը զբաղվում է Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մանկատներից մեկի համար գումար հավաքագրելով։
Նա նաև հանդես է եկել St. Jude's Children's Research Hospital-ի մի շարք գովազդային հոլովակներում (նա հիվանդանոցի հովանավորներից է)։ Բացի այդ դերասանուհին իր մասնակցությունն է ցուցաբերել 2008 թ. սեպտեմբերին կայացած «Դիմադրի՛ր քաղցկեղին» շոուին։
Ի թիվս այլ բարեգործությունների, նա 500.000 դոլլար է նվիրաբերել «Բժիշկներ առանց սահմանների» ակցիային՝ ուղղված Հաիթիի աղետի զոհերի օգնությանը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am