211652_close_icon

Ռոստովի մարզում ներգաղթյալներին արգելել են վաճառող և առաքիչ աշխատել

views-count613 դիտում article-date 19:16 16-02-2026
Ռոստովի մարզի իշխանությունները որոշել են օտարերկրացիներին արգելել առաքիչ և սննդի, խմիչքների և ծխախոտի վաճառող աշխատել: Դա բխում է մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարի արձակած հրամանագրից, որը հրապարակվել է մարզի իրավական տեղեկատվության պորտալում:

Արգելքն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

Բացի դրանից, մարտի 1-ից սկսած օտարերկրացիներին արգելվելու է նաև թանկարժեք մետաղներ վաճառել և մասնակցել մարզասրահների գործունեությանը:

Ներկայում Ռուսաստանի Դաշնության առնվազն 32 մարզերում սահմանվել են նման արգելքներ: Արգելքները տարածվում են տարբեր ոլորտների, դրանց թվում՝ առաքմանը, տաքսիներին և մանրածախ առևտրին:

Նմանատիպ նյութեր