211652_close_icon
views-count2304 դիտում article-date 18:38 08-03-2017

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ

Մարտի 8-ին, ժամը 14:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղում՝ գերեզմանատան մոտակայքում, «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Pathfinder» մակնիշի 32 OU 424 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Մարտի 8-ին, ժամը 14:46-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի նոր գերեզմանատան տարածքում ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ՎԱԶ 2110 մակնիշի 35 FO 152 և Opel մակնիշի 34 OL 546 պետհամարանիշերով ավտոմեքենաները: *** Մարտի 8-ին, ժամը 02:34-ին ահազանգ է ստացվել , որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին Mercedes մակնիշի ավտոմեքենան վատ տեսանելիության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսի մեջ (հետևի անիվներով). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Mercedes E-200 մակնիշի 33 LP 458 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր