Պետք է մեզ շնորհավորել. Լևոն Զուրաբյանը՝ Մարտի 8-ի տոնի առթիվ
Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի ընտրական տարածքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ներկայանում է կանանց ռեկորդային թվով։13 թեկնածուից 7-ը կանայք են։ Այս մասին այսօր՝ մարտի 8-ին, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի կին թեկնածուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Զուրաբյանը։
Շնորհավորելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ Լ. Զուրաբյանը ասաց. «Ճիշտն ասած, ես չեմ հասկանում՝ ինչու են մարտի 8-ին շնորհավորում կանանց, պետք է մեզ շնորհավորել, որ վայելում ենք այդ երջանկությունը, սերը, որի միակ աղբյուրը հենց դուք եք՝ կանայք, մայրերն ու դուստրերը»։
Հավելեց, որ իրենք հպարտ են, որ դաշինքի կին թեկնածուները ջերմ ու գեղեցիկ են և իրենք իրենց ընտրողին ներկայանում են շատ լավ թիմով։
«Կանանց դերը մեր առաջադեմ աշխարհում աճում է ամեն վայրկյան։ Պետք է ասեմ, որ Կոնգրեսը Կենտրոն-Նորք Մարաշ-Էրեբունի ընտրական տարածքում Հայ ազգային կոնգրեսի 13 թեկնածուներից 7-ը կանայք են, ինչը ռեկորդ է։ Այստեղ վերջապես հասել ենք գենդերային հաղթանակի կանաց նկատմամբ»,-ընդգծեցպատգամավորը։