211652_close_icon
views-count9783 դիտում article-date 15:48 27-01-2019

Լևոն Զուրաբյանը՝ «Առաջին դեմքից». Նիկոլի թիմը պետք է հասկանա՝ իրենք պետք է դառնան «Մարտի 1»-ի դատի տերը. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[url=https://www.aravot.am/2019/01/27/1013020/?fbclid=IwAR3UQXG__qfQPyRTXNRiDCjDQZt0DFVzlZnxrZezqBT_XYvCYxz1wN9cIRg]Aravot.am[/url]-ը գրում է. 2018-ի նոյեմբերի 25-ից հետո, երբ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Պարոն Նիկոլ Փաշինյան, նոր, ժողովրդավարական Հայաստանում հնարավո՞ր է հայտնի հրապարակախոս եւ ռեժիսոր Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի ցուցադրումը Հ1-ով»՝ նա այլեւս հանդես չէր գալիս հրապարակային ելույթներով: «Առավոտի» «Առաջին դեմքից» հաղորդաշարին հյուրընկալված Լեւոն Զուրաբյանը հարցին, թե որն էր լռության պատճառը՝ մասնավորապես պատասխանեց. «Ես համարում էի, որ հիմա կարիք չկա խոսելու, դրա անհրաժեշտությունը չկա: Ձեւավորված իշխանությունը նոր է անում իր քայլերը: Իհարկե, կարելի է այն փաստարկը բերել, որ 9 ամիս ունեին՝ ահագին բան կարող էին անել, եւ ես ընդունում եմ այդ փաստարկը: Բայց նոր իշխանությունը հակադարձում էր, որ հին ԱԺ գործունեությունը երկրում քաղաքական լուրջ խոչընդոտ է որեւէ նորմալ բան անելու: Եվ դա արժեքավոր փաստարկ էր»: ՀԱԿ փոխնախագահը հավելեց. «Այնուամենայնիվ, այսօրվանից, երբ արդեն ԱԺ-ն ձեւավորված է՝ հաշվիչը զրոյացված է ու միացված»: Այժմ սպասում են կառավարության ծրագրի ներկայացմանը. «Շատ կարեւոր մաս է, որովհետեւ մինչեւ հիմա մենք լուրջ ծրագիր չենք տեսել»: Լեւոն Զուրաբյանն ասաց, թե պետք է տեսնեն՝ ինչ է անում այս նոր կառավարությունը: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/01/27/1013020/?fbclid=IwAR3UQXG__qfQPyRTXNRiDCjDQZt0DFVzlZnxrZezqBT_XYvCYxz1wN9cIRg]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր