5141 դիտում
14:24 08-03-2017
Ախթալայի Ս․ Աստվածածին վանքի բակում տեղադրվեց Կյուրիկե թագավորի դստեր արձանագրությամբ՝ 1188 թ-ին վերագրվող խաչքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գուգարաց Թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․Չուլջյանի օրհնությամբ, Ախթալայի Ս․ Աստվածածին վանքի բակում տեղադրվեց Կյուրիկե թագավորի դուստր՝ Մարիամ թագուհու արձանագրությամբ խաչքարը, որը թվագրվում է 1188 թվականին։
Խաչքարի վերադարձը վանքի տարածք շատ կարևոր մի իրադարձություն է, քանի որ խաչքարի ետևում պահպանվել է վերոնշյալ Մարիամ թագուհու արձանագրությունը, որ Ախթալայի Ս․ Աստվածածին վանքն ինքն է կառուցել՝ «ԵՍ ՄԱՐԻԱՄ՝ ԴՈԻՍՏՐ ԿԻԻՐԻԿԷԻ, ԿԱՆԳՆԵՑԻ ԶՊՂԸՆՁԱՀԱՆԱՑՍ ՀՈՂՀԱՏԻ ՍԲ ԱԾԱԾԻՆՍ։ ՈՐՔ ԵՐԿՐՊԱԳԷՔ՝ ԶՄԵԶ ՅԱՂԱՒԹՍ ՑԻՇԵՑԷՔ։ ԹՈԻՈԼԷ»։
Սա մի պարզ պատմական ճշմարտություն է, որը վկայում է Ս. Աստվածածին վանքի` հայերի կողմից կառուցված լինելու մասին:
Թեմը իր խորին շնորհակալությունն է հայտնում ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին, վանքի խաչքավոր Էդուարդ Շարմազանովին, ինչպես նաև Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանին, ովքեր ջանացին, որ այդ ծրագիրը ի կատար ածվի։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
688 դիտում
10:15 21-12-2024
Հայաստանում յուրաքանչյուրն, ըստ իր արժանիքի՝ աշխատանք կարո՛ղ է գտնել․ Փաշինյան
844 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
676 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց