Մայրության և գեղեցկության տոնը նշեցին նաև Մխչյան գյուղի մանկապարտեզում. լուսանկարներ
                        Ապրիլի 7-ին Մխչյանի մանկապարտեզում կայացել է միջոցառում-ցերեկույթ` նվիրված  Մայրության և գեղեցկության տոնին:
Միջոցառմանը ներկա է եղել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի մասնագետ Վիոլետա Ալոյանը:
Մայրերի ու գեղեցկության մեծարումը խորհրդանշող միջոցառում-ցերեկույթը  կրել է <<Ծաղիկներ  մայրիկիս>> խորագիրը:
Ցերեկույթը  հագեցած է եղել  ասմունքի, ժողովրդական երգի ու պարի, ինչպես նաև գեղարվերսատական մարմնամարզության հնարքներով ու մանկապարտեզի  սաների մայրերի մասնակցությամբ կազմակերպված խաղ-մրցույթներով:
Մանկապարտեզի սաները, հանդես գալով ասմունքի, երգի ու պարի  հիշարժան ու գեղեցիկ կատարումներով, ևս մեկ անգամ իրենց նվիրումն ու սերն են արտահայտել մայրերի նկատմամբ:
Մանկապարտեզի անձնակազմը` տնօրեն Մերի Աբրահամյանի գլխավորությամբ, բեմում և ամենուր ստեղծել էր  գարնան ու զարթոնքի մթնոլորտ, որտեղ ոգեշնչողը մանկապարտեզի սաներն էին:
Ցերեկույթի վերջում հանդես գալով ողջույնի խոսքով` Վիելոտա Ալոյանը շնորհակալություն է հայտնել համատեղ ջանքերով  և մեծ սիրով կազմակերպված այս միջոցառման համար ու ևս մեկ անգամ շնորհավորել ներկաների Մայրության և գեղեցկության տոնը` ցանկանալով առողջութուն, երջանկություն և անսպառ ժպիտ:
                                            
                    
                                            
                        
            

